Ռուսաստանի Դաշնության նախագահի` Սոչիի «Բոչարով ռուչեյ» նստավայրում մեկնարկել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման մեկնարկի մասին տեղեկությունը թվիթերյան իր գրառման միջոցով հաղորդել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը` խորհուրդ տալով մանրամասների համար հետեւել ՀՀ Նախագահի` president.am կայքին: