Թուրքիայում Մերսին քաղաքում տեղի ունեցած պայթյունի համար կասկածվում են քուրդ զինյալները
ՄիջազգայինՕրերս Թուրքիայի Մերսին քաղաքում տեղի ունեցած պայթյունի համար թուրք իրավապահները կասկածում են «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալներին, այս մասին հայտնում է թուրքական Diken կայքը:
Հայտնի է, որ հարուցված գործի շրջանակներում արդեն ձերբակալվել է 11 մարդ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Թուրքիայի միջերկրածովյան ափին՝ Մերսին քաղաքում`ոստիկանական ավտբուսի մոտ, պայթյուն է որոտացել: Որպես ահաբեկչական ակտ որակված միջադեպի արդյունքում 18 մարդ էր տուժել, որոնցից 17-ը ոստիկաններ էին:
Առայժմ որևէ ահաբեկչական խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, սակայն Թուրքիայի իշխանությունները թեման լուսաբանելու արգելք են սահմանել տեղական լրատվամիջոցների վրա: