ՀՀ և ՌԴ վարչապետները կքննարկեն երկկողմ առևտրատնտեսական, ներդրումային հարցերի լայն շրջանակ
ՔաղաքականՀոկտեմբերի 24-ին Ռուսաստանի վարչապետը կժամանի Երևան՝ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի կառավարության կայքը:
Բանակցությունների ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի վարչապետները կքննարկեն երկկողմ առևտրատնտեսական, ներդրումային, արդյունաբերական և մարդասիրական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, կքննարկեն տարբեր ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացման ընթացքը:
Ստորագրման է պատրաստվում համագործակցության մասին միջկառավարական, միջգերատեսչական և միջշրջանային փաստաթղթերի փաթեթ:
Հոկտեմբերի 25-ին Դմիտրի Մեդվեդևը Երևանում կմասնակցի նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին: