Պենտագոնի ղեկավարն ու Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կքննարկեն Սիրիայի հակամարտության հարցը
ՄիջազգայինՖրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Փարլին և Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մատիսը կքննարկեն Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորման շուրջ խնդիրն ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտնչող կոալիցիայի հետագա քայլերը, գրում է Ռոյթերզ լրատվական գործակալությունը:
«Մենք վստահ ենք, որ Սիրիայում տիրող հակամարտությունը քաղաքական կարգավորման կարիք ունի, ինչը դեռևս չկա: Դա էլ կլինի իմ և գեներալ Մատիսի հանդիպման գլխավոր թեման, որովհետև մենք պետք է կազմենք համատեղ ծրագիր, թե ինչ ճակատագիր է ունենալու կոալիցիան»,- ասել է Ֆրանսիայի ՊՆ նախարարն՝ ավելացնելով, որ դեռ հայտնի չէ, թե ապագայում ինչ է սպասվում Սիրիային: