Նորաձևության մեջ ծաղրածուի սահմանը հատելը շատ հեշտ է. Դիանա Շատվերյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Յուրաքանչյուր սեզոնին հատկապես աղջիկներն ու կանայք հետաքրքրված են նորաձեւության կանոններով ու թրենդներով: Թե ինչպես գեղեցիկ անցկացնել ցուրտ օրերը, դիզայներ Դիանա Շատվերյանն իր խորհուրդներն է տվել Life.panorama.am-ի միջոցով:
«Այս տարի շարունակում են նորաձեւ մնալ oversize` լայն վերարկուները: Հիշեք՝ ոչ մի կիպ բան, դա պետք է բացառել. իհարկե, դասական տարբերակներ երբեմն լինում են, բայց դա բացառություն է համարվում այս սեզոնին: Անգամ երեկոյան զգեստների հետ ակտուալ են լայն, ուսերն ընկած, մեծ գրպաններով վերարկուները»,- նշեց Դիանան ու շեշտեց, սեզոնի գույները վերաբերվում են հագուստի բոլոր տեսակներին՝ վերարկու, զգեստ, տաբատ եւ այլն:
«Սեզոնի հիթային գույներն են երկնագույնն ու կանաչավուն զեյթունի բոլոր երանգները՝ մոխրագույն, կանաչ, դեղին եւ այլն: Գույները կարելի է օգտագործել յուրաքանչյուր կտորի եւ հագուստի դեպքում»,- հավելեց դիզայները:
Շարունակությունը՝ այստեղ: