Իսպանիայի նախարարների խորհուրդը Կատալոնիայի հարցով արտակարգ նիստ կանցկացնի
ՄիջազգայինԻսպանիայի Նախարարների խորհուրդը արտակարգ նիստ է անցկացնելու ` Կատալոնիայի ճգնաժամը կարգավորելու միջոցների որոշման համար:
Դա վերաբերում է երկրի Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառմանը, որը թույլ է տալիս սահմանափակել ինքնավար հանրապետության ինքնակառավարումը: Հոդվածի կիրառումը այնուհետեւ պետք է հաստատի Սենատը: Ավելի վաղ կառավարությունը հայտարարել էր հոդվածի կիրառուման մասին այն բանից հետո, երբ գեներալիտետի ղեկավար Կառլես Պուչդեմոնից պատասխան ստացավ՝ հռչակվել է արդյոք Կատալոնիայի անկախությունը Իսպանիայից:
Իր ուղերձում Պուչդեմոնը հայտարարել էր, որ Իսպանիայից ինքնավար համայնքի անկախության հռչակման կասեցումը մնում է ուժի մեջ: Բայցղ նշել էր, որ Կատալոնիայի խորհրդարանը կքվեարկի անկախության համար, եթե Իսպանիայի կառավարությունը շարունակի հրաժարվել երկխոսությունից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: