Ամերիկացի գիտնականներն անվանել են այն հզոր միրգը, որն ունակ է այրել ճարպերը
LifestyleԸստ Լուիզիանայի համալսարանի ամերիկացի գիտնականների մի շարք հետազոտությունների` տանձն այն հզոր միրգն է, որն օգնում է նվազեցնել մարդու քաշը։ Նրանք պարզել են, որ կազմվածքը պահպանելու համար անհրաժեշտ է օրական օգտագործել մեկ տանձ։ Բազմիցս նշվել է, որ ԱՄՆ-ի բնակիչների շրջանում վաղուց այժմեական է դարձել ավելորդ քաշի խնդիրը, քանի որ հիմնականում ավելացել են սխալ սնվելու դեպքերը։ Հենց սա է պատճառը, որ ամերիկացի հետազոտողները սկսել են փնտրել այնպիսի օգտակար մեթոդներ, որոնք կօգնեն նիհարել՝ առանց առողջությանը վնաս պատճառելու։ Շուրջ 9 տարի տևած հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ սովորական տանձն ունի ճարպ այրելու յուրահատկություն։ Ըստ գիտնականների` այն տանձի մեջ առկա մեծ քանակությամբ С վիտամինի առկայության շնորհիվ է։ Բացի այդ, տանձի կալորիականությունը շատ փոքր է` մեկ տանձում առկա է 100 կալորիա, բացի այդ դրանցում բացակայում են խոլեստերինը, աղն ու ճարպաթթուները։
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը