Քանի տարի կարող են սիրել կանայք
LifestyleԲելգիացի գիտնականները բացահայտել են, որ կնոջ սիրո տևողությունը կախված է նրա նկատմամբ զուգընկերոջ վերաբերմունքից և միջինը տևում է 5 տարի: Ցավոք, շատերի երազած հեքիաթային հավերժական սերը հազվադեպ է պատահում: Հարցում է անցկացվել երկար ժամանակ ամուսնական հարաբերություններում գտնվող 200 կնոջ հետ, որի արդյունքում պարզվել է, որ զույգերի մոտ ամենաերջանիկ տարիները լինում են առաջին 5 տարիներին: Սովորաբար այդքան տարի անց ընտանիքները քայքայվում են, ինչի պատճառը սիրո մարելն է և միմյանց նկատմամբ հետաքրքրության բացկայությունը: Հետազոտության մասնակիցների մեծամասնությունը խոստովանել է, որ 5 տարուց հետո ամուսիններըսկսում են այլևս միմյանց չհետաքրքրել, որի հետևանքով իրենց զգացմունքները աստիճանաբար մարում են: Կանայք հայտնել են, որ բաժանությունների պատճառը սկսում է ամուսնու անտարբերությունից, այնուհետև առաջանում են սկանդալներ, զգացմունքների կորուստ և վերջում՝ բաժանում:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը