Սլովենիայի նախագահական ընտրություններում հաղթում է գործող ղեկավարը. Exit poll
ՄիջազգայինРИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հաղորդել է սլովենական ազգային հեռուստաընկերությունը՝ մեջբերելով էքզիթ փոլի արդյունքները:
Ընտրատեղամասերից դուրս եկող մարդկանց շրջանում Episcenter ընկերության անցկացրած հարցումների համաձայն՝ Պախորն ստանում է ընտրողների ձայների 56.2 տոկոսը: Նրա հիմնական մրցակիցը՝ Կամնիկի քաղաքապետ Մարյան Շարեցը, 22.5 տոկոս ձայն է ստացել:
Ինչպես հաղորդվում է, եթե թեկնածուներից մեկն առաջին փուլում 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում, երկրորդ փուլը չի անցկացվում: