Հոքինգի ատենախոսությունը կարդալ ցանկացողները շարքից հանել են Քեմբրիջի համալսարանի կայքը. The Guardian
ՄիջազգայինՔեմբրիջի համալսարանի կայքը, որտեղ հոկտեմբերի 23-ին անվճար օգտագործման համար զետեղվել Է բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի դոկտորական ատենախոսությունը, շարքից դուրս Է եկել գիտական այդ աշխատության հետ ծանոթանալ ցանկացողների չափազանց մեծ թվի պատճառով:
Ինչպես հայտնել Է The Guardian-ը, մեկ օրից պակաս ժամանակում շուրջ 60 հազար մարդ Է փորձել ներբեռնել Properties of Expanding Universes («Ընդարձակվող տիեզերքների հատկությունները») վերտառությամբ հետազոտությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
75-ամյա գիտնականն ինքը արձագանքել Է այդ նորությանը՝ հույս հայտնելով, որ 134-Էջանոց աշխատությունը չի հիասթափեցնի ֆիզիկայի եւ տիեզերագիտության սիրահարներին: Նա նաեւ ցանկություն Է հայտնել, որ ազատ օգտագործման մեջ լինեն հայտնի գիտնականների բոլոր աշխատությունները:
Ավելի վաղ ֆիզիկոսի գիտական աշխատությանը, որը նա պաշտպանել Է 1966 թվականին 24 տարեկան հասակում, կարելի Էր անմիջականորեն ծանոթանալ միայն Քեմբրիջի համալսարանական գրադարանում կամ 65 ֆունտ ստեռլինգի (մոտավորապես 86 դոլար) դիմաց պատվիրել դրա սքանավորված պատճենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: