Գիտնականները սիրո և ճարպակալման միջև տարօրինակ կապ են հայտնաբերել
LifestyleԲրիտանացի գիտնականները պարզել են, որ իրական սերը կարող է վտանգավոր լինել կազմվածքի համար։ Նրանք հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում հայտնի է դարձել, որ լուրջ հարաբերություններ ու անկեղծ զգացմունքներ ունեցող մարդիկ հավաքում են տարեկան միջինը մոտ 2 կգ քաշ։
Նրանք այս ամենի պատճառը համարում են սննդակարգի փոփոխությամբ, քանի որ աղցանները փոխարինվում են սթեյքներով ու գինիով։
Հարցմանը մասնակցել են 1000 բրիտանական զույգեր, որոնց գրեթե քան կեսը քաշ են հավաքել հարաբերութունների սկզբից 3 տարի անց, երբ գալիս է «հարմարավետության շրջանը»։ Իսկ զույգերի 18 տոկոսը քաշ է հավաքել մեղրաիսի ընթացքում։
Հարցման մասնակից զուգընկերների 62 տոկոսը գիրացել է միասին՝ մեկը մյուսին փոխանցելով վնասակար սովորույթները։ Ուշագրավ է այն փաստը, որ միասին քաշ հավաքած շատ զույգեր միասին էլ նիհարել են` միաժամանակ դիետա պահելով։
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: