Աշխարհում 264 մլն երեխա եւ դեռահաս դպրոց չեն հաճախում. ՅՈւՆԵՍԿՕ
ՄիջազգայինԱշխարհում 264 մլն դպրոցահասակ երեխա եւ դեռահաս դպրոց չի հաճախում, ասված է ՄԱԿ Կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ–ի զեկույցում, որը հրապարակվել է հոկտեմբերի 24-ին, փոխանցում է DW-ն։
2010-2015թթ. տարրական դպրոցն ավարտել է երեխաների 83 տոկոսը, թերի միջնակարգ կրթություն է ստացել երեխաների 69 տոկոսը, իսկ ավագ դպրոցն ավարտել է 45 տոկոսը։ Աշխարհում բոլոր երկրների միայն 17 տոկոսն է պարտադիր ամենամյա նախադպրոցական կրթություն ապահովում երեխաների համար, ասված է զեկույցում, որում ներկայացված են 2015 թվականի տվյալները։
Միջինում երկրների կառավարությունները կրթության համար հատկացնում են ՀՆԱ 4.7 տոկոսը։