Հելոուինի նախօրեին New Yorker-ի համարը կթողարկվի շապիկին ծաղրածուի կերպարով Թրամփի նկարով
ՄիջազգայինNew Yorker շաբաթօրյա հանդեսի նոր համարը լույս կտեսնի շապիկին անտառից հայտնվող «վտանգավոր ծաղրածուի» կերպարով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իմ ամբողջ կյանքը կործանված է: Սա ազգային մակարդակի մղձավանջ է»,- հանդեսի կայքում հրապարակվել է նկարազարդման հեղինակ նկարիչ Քարթեր Գուդրիչի խոսքը:
«Ես հիմա նույնքան շփոթահար եմ, որքան մեկ տարի առաջ ընտրությունների գիշերը: Ինձ խնդրել են աշխատել նրա մասին ֆիլմերում: Ես չեմ կարող: Երգիծանքը լուսաբանում է իրավիճակը, որն ինձ անմխիթարական է թվում: Նա առանց այն էլ ծաղրանկարային չարագործ է, մանկամիտ եւ տարօրինակ»,- շարունակել է Գուդրիչը՝ Թրամփին «վտանգավոր ծաղրածու» անվանելով:
New Yorker-ի նոր համարը լույս կտեսնի հոկտեմբերի 30-ին՝ Հելոուինի նախօրյակին: