Ձմռանը մաշկը յուրովի է խնամք պահանջում. խորհուրդներ
LifestyleԻնչպես գիտենք, ձմռանը մաշկը ենթարկվում է տարբեր բացասական ազդեցությունների, որի արդյունքում այն սկսվում է վնասվել ու կոշտանալ։
Այս ամենից խուսափելու համար կոսմետոլոգները նախ և առաջ խորհուրդ են տալիս որոշակի դիետա պահպանել։ Սննդակարգում պետք է գերակշռեն մրգերը, բանջարեղենը, ընդեղենը, սերմերը և ընկուզեղենը։ Սրանք նպաստում են, որպեսզի մաշկը մնա առաձգական։
Պետք է հնարավորին չափ սահմանափակել ալկոհոլը, հատկապես երեկոյան ժամերին ու գիշերը, քանի որ այն ջրազրկում է օրգանիզմը։ Պետք է շատ ջուր խմել` առանց գազավորման, ընդունել կաթի վաննաներ, որը լավ է ազդում ընդհանուր օրգանիզմի` հատկապես մաշկի վրա: Այն խոնավացնում է մաշկն ու հանում սթրեսը։
Քունը ևս կարևոր դեր ունի մաշկի առողջության հարցում. այն հրաշալի է ազդում մաշկի վրա, հաղորդում է թարմ ու առողջ տեսք։ Անհրաժեշտ է հաճախակի զբոսնել մաքուր օդում, այցելել մարզասրահ, գնալ պարերի, յոգա անել։ Օրական առնվազն 3 լիտր ջուրը մաշկի առողջության կարևոր նախապայմաններից է։
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: