Բացահայտել են կանանց մազաթափության հիմնական պատճառները
LifestyleՏղամարդկանց ճաղատության պատճառների մասին դեռ վաղուց են հայտնի, սակայն թե ինչով է պայմանավորված կանանց մազաթափությունը, դեռ պետք է բացահայտել:
Պարզվում է, որ ի տարբերություն տղամարդկանց ճաղատության խնդիրների, կանանց մազաթափությունը պայմանավորված է լինում ոչ թե ժառանգականությամբ, այլ հորմոնալ խանգարումով: Այս դեպքում կանանց օրգանիզմում բարձրանում է տղամարդկանց հորմոնի՝ տեստոստերոնի մակարդակը, որը կարող է հասնել ընդհուպ մինչև մազերի նորմալ աճի համար անթույլատրելի քանակության:
Սովորաբար տղամարդկանց մոտ ճաղատանում են գլխի ճակատային, այնուհետև գագաթնային հատվածները: Կանանց մոտ ճաղատությունը այլ ձևով է լինում: Կարող է լինել հավասարաչափ կամ գլխի միայն մի հատվածում: Կանանց մոտ ոչ թե լիովին ճաղատություն է առաջանում, այլ առատ մազաթափություն:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: