Գիտնականները սահմանել են այն գլխավոր պատճառները, որի հետևանքով բաժանվում են զույգերը
LifestyleԱՄՆ Վիրջինիայի համալսարանի հետազոտողները երկար ուսումնասիրություններից հետո եկել են այն եզրակացության, որ բաժանությունների վրա մեծապես ազդում են ոչ միայն հոգեբանական, այլև գենետիկ գործոններ:
Նրանք պարզել են, որ առավել հաճախ հարաբերություններում խնդիրներ ու բաժանություններ առաջանում են բաժանված ծնողների կենսաբանական երեխաների հետ:
Գիտնականներն այս եզրակացությանն են եկել, քանի որ ուսումանսիրության են ենթարկել նաև այն ընտանիքները, որտեղ խնամակալության վերցված երեխաներ են մեծացել, և որևէ նման կապ չի հայտնաբերվել:
Սա բավական նշանակալից բացահայտում է, քանի որ գրեթե ամբողջ նախկին գրականությունն ընդգծում էր, որ բաժանությունը սերնդեսերունդ է փոխանցվում` հոգեբանական գործոնների միջոցով:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: