Ըստ կանանց` «բարձր գրավչություն ունեցող» տղամարդիկ հենց այսպիսին են լինում
LifestyleՖրանսիայի Հարավային Բրետանի համալսարանի գիտնականները պարզել են, կանաց համար չափազանց գրավիչ են համարվում կիթառով տղամարդիկ: Նրանք հետազոտություն են անցկացրել 20-ամյա տղամարդ ու 18-22 տարեկան 300 աղջիկ:
Այդ տղամարդը ծանոթացել է աղջիկների հետ ու նրանցից խնդրել հեռախոսահամար: Տղամարդը ներկայացել է 3 կեցվածքով՝ առաջինում տղամարդու ձեռքին եղել է կիթառի պատյան, երկրորդում՝ մարզական պայուսակ, իսկ երրորդում պարզապես դատարկ ձեռքերով:
Արդյունքները ցույց են տվել, որ կիթառով տղամարդուն իրենց հեռախոսահամարներն են տվել աղջիկների 31%-ը, դատարկ ձեռքերով տղամարդուն՝ 14%-ը, իսկ մարզական պայուսակով մարդուն՝ 9%-ը:
Հիշեցնենք, որ երաժշտական գործիքին տիրապետելու կարողությունը կարող է վկայել մարդու ֆիզիկական ու մտավոր զարգացման մասին:
Ստացված տվյալները քննարկելով` գիտնականները եզրակացրել են, որ երաժշտությունը ծագել է հնագույն ամուսնական ծեսերից և մինչ օրս էլ շատ կարևոր դեր է խաղում այս սերնդի համար, ովքեր կողակից են ընտրում:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: