Ժիրինովսկին կոչ է արել Սոբչակին 5 տարով նստեցնել «Ղրիմն ուկրաինական» է ասելու համար
ՄիջազգայինՌուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ Քսենյա Սոբչակը պետք պատժվի Ղրիմի վերաբերյալի ասածի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա կարծիքով՝ այնպիսի թեկնածուի պատճառով, ինչպիսին նա է, հաջորդ տարվա մարտին անցկացվող ՌԴ նախագահական ընտրությունների մասնակցությունը կարող է նվազել: «Ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ Ռուսաստանում գրեթե կիսապաշտոնական մակարդակում տիկին հայտնվի, որը ցանկանում է մասնակցել նախագահի ընտրությանը եւ արդեն հայտարարում է, որ Ղրիմն ուկրաինական է: Սա հանցագործություն է: Չէ՞ որ մենք Քրեական օրենսգիրք ընդգրկեցինք հոդված, գլխավոր դատախազը պետք է քրեական գործ հարուցի, քննչական կոմիտեն վարույթ սկսի եւ դատարան ուղարկի, ու նրան 5 տարով նստեցնի»,- լրագրողներին ասել է Ժիրինովսկին:
Նրա զայրույթն է հարուցել այն, որ Սոբչակն իրեն թույլ է տալիս Ղրիմի վերաբերյալ նման քաղաքական հայտարարություններ անել, եւ կարծում է, որ այսպիսի թեկնածուի պատճառով էլ ավելի մեծ թվով ընտրողներ չեն գնա քվեարկելու: