Իսպանիայի վարչապետը հույս ունի, որ Մադրիդի կողմից Կատալոնիայի կառավարումը երկար չի տեւի
ՄիջազգայինԿատալոնիայի առանցքային գործերի նկատմամբ աննախադեպ վերահսկողություն սահմանելու Իսպանիայի կառավարության պլանները բացառիկ են։ Այս մասին ասել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը՝ հույս հայտնելով, որ այդ միջոցները երկարաժամկետ բնույթ են կրելու, հայտնում է AP–ը։
Ռախոյի խոսքով՝ Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառումը, որը թույլ է տալիս Մադրիդի անմիջական կառավարումը հաստատել Կատալոնիայում, միակ հնարավոր պատասխանն է տարածաշրջանում օրինականության վերականգնման համար, որը խախտվել էր Կատալոնիայի առաջնորդի կողմից անկախության հանրաքվեի անցկացմամբ։
Նա հույս է հայտնել, որ այդ միջոցները կչեղարկվեն Կատալոնիայում ընտրություններից հետո, սակայն միայն օրենքի եւ կարգուկանոնի հաստատումից հետո։