Նիհարելու համար պետք չէ թանկարժեք դիետաների հետևել. գիտնականներ
LifestyleԳերմանացի դիետոլոգները ներկայացրել են նիհարելու նոր մեթոդ, որը գործնականում հասանելի է յուրաքանչյուրին: Այս դիետան հսկայական ծախսեր ու ջանքեր չի պահանջում:
Գիտնականները կամավորներին երկու խմբի են բաժանել: Երկու խմբերում մասնակիցները նույն սննդակարգին են հետևել, սակայն խմբերից մեկում բժիշկների հանձնարարությամբ պարտադիր նաև ջուր են խմել:
Ջուրը խմել են ամեն անգամ հաց ուտելուց առաջ: Փորձը ցույց է տվել, որ մարդիկ իսկապես նիհարում են պարզապես ջուր խմելով:
Հետազոտողները հայտնել են, որ մասնակիցները, որոնք ուտելուց առաջ 2 բաժակ չգազավորված ջուր են խմել, նիհարել են միջինում 4 կիլոգրամով:
Ըստ մասնագետների՝ հեղուկը, որ խմում են, բերում է քաղցի զգացումի նվազման և այդպիսով պակասեցնում է օգտագործած սննդի և կալորիաների ծավալը:
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: