Շտայնմայերի հետ քննարկել ենք ԿԺԴՀ եւ իրանական միջուկային գործարքի շուրջ իրավիճակը. Պուտին
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ինքը Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ ԿԺԴՀ եւ իրանական միջուկային գործարքի շուրջ իրավիճակն է քննարկել:
«Կարծիքներ ենք փոխանակել նաեւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի եւ Կորեական թերակղզու ճգնաժամի վերաբերյալ», - Գերմանիայի նախագահի հետ հանդիպումից հետո ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը բանակցությունները օգտակար եւ կառուցողական է գնահատել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: