Կիեւի կենտրոնում պայթյունի հետեւանքով 5 մարդ է տուժել, մեկը մահացել է
ՄիջազգայինԿիեւի կենտրոնում պայթյունի հետեւանքով 5 մարդ է տուժել, այդ թվում՝ Գերագույն ռադայի Արմատական կուսակցության պատգամավոր Իգոր Մոսիյչուկը եւ նրա թիկնապահը, ավելի ուշ թիկնապահը մահացել է, հայտնում են Ուկրաինայի ՆԳՆ-ից:
Ավելի վաղ գերատեսչությունից հայտնել էին, որ 3 մարդ՝ Մոսիյչուկը, նրա թիկնապահը եւ քաղաքագետ Վիտալի Բալան «Էսպրեսո» հեռուստաալիքի շենքից դուրս գալիս տեղի ունեցած պայթյունից հետո հիվանդանոց են տեղափոխվել, եւս մեկը զոհվել է:
«Ողբերգության վայրում տուժել է 5 մարդ: Նրանց թվում է ժողովրդաան պատգամավոր Իգոր Մոսիյչուկը: Պատգամավորի թիկնապահը՝ ոստիկանության հատուկ նշանակության գնդի 30-ամյա աշխատակիցը, ստացած վնասվածքներից մահացել է»,- նշված էր Facebook-ում հրապարակված գերատեսչության հաղորդագրության մեջ: