Գիտնականները պարզել են արյան ճնշումը նվազեցնող մթերքները
LifestyleՀարավային Կալիֆորնիայի գիտնականները կատարված հետազոտության արդյունքներով կարողացել են պարզել, թե որ մրգերն ու բանջարեղեններն են նպաստում արյան ճնշման նվազեցմանը:
Հետազոտողները հայտնել են, որ կալիումի պարունակությամբ սննդամթերքները բարելավում են ինքնազգացողությունը:
Արյան ճնշման կարգավորման համար անհրաժեշտ է օրական օգտագործել 4.5գրամ կալիում, որոնք առկա են մրգերի ու բանջարեղենի մեջ: Այսպես անհրաժեշտ է իմանալ, որ այս նյութը պարունակվում է կարտոֆիլի, ավոկադոյի, լոբու ու սպանախի մեջ:
Եթե օրգանիզմը տառապում է օգտակար էլեմենտների ու վիտամինների պակասից, ապա առաջանում են լուրջ հիվանդություններ, օրինակ ինսուլտ ու սրտի հիվանդություններ:
Մրգերի ու բանջարեղենի օգտագործման արդյունքում մարդու երիկամները լավ են աշխատում ու իջնում է արյան ճնշումը: