Իրավապաշտպանների սպանությունների դեպքերի մեկ չորրորդը Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում է կատարվել
ՄիջազգայինՄարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովը (ՄԻՄՀ) եւ Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների վարչությունը Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայում ակտիվիստների պաշտպանության նոր ծրագիր է սկսել:
ՄԱԿ ռադիոյի հաղորդմամբ՝ սա տարածաշրջանի ամենասուր խնդիրներից մեկն է: Անցյալ տարի տեղի ունեցած իրավապաշտպանների սպանությունների դեպքերի մեկ չորրորդը հենց այստեղ է կատարվել:
Այդ սպանությունների ավելի քան 40 տոկոսը կատարվել է նրանց նկատմամբ, ովքեր պաշտպանել են բնիկ ժողովուրդների իրավունքները կամ տեղացիների շահերը ոտնհարող կառույցների նախագծերի դեմ են արտահայտվել:
Ուրուգվայ այցելած ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի համաձայն՝ Հարավային եւ Հյուսիային Ամերիկայի երկրներում իրավապաշտպաններին սպառնում են, վախեցնում, կամայականորեն կալանավորում եւ նույնիսկ խոշտանգում են: