Ինչ պետք է պարունակի քսուքը, որը նախատեսված է ցուրտ եղանակին չոր մաշկ ունեցողների համար
LifestyleՑուրտ եղանակի հետ միասին չոր մաշկի խնամքի խնդիրներն էլ ավելի են սրվում, քանի որ այն ավելի շատ խնամք և ուշադրություն է պահանջում: Չոր մաշկը մշտապես խոնավեցման կարիք ունի: Այս դեպքում իդեալական տարբերակ են ճարպային քսուքները, որոնք թույլ են տալիս պահպանել մաշկի խոնավությունը:
Կարող եք նաև ընտրել չոր մաշկի համար նախատեսված սնուցող ճարպային քսուքներ, որոնք վերականգնում են երանգը և կանխում են մաշկի ծերացումը:
Միշտ հիշեք, որ չոր մաշկի համար նախատեսված քսուքը պետք է պարունակի գլիցերին, վազելին, բնական յուղեր:
Հիշեցնենք, որ քսուք ընտրելիս պետք է անպայման ուշադրություն դարձնել ապրանքանիշին. այն նույնպես պետք է նախատեսված լինի չոր, ալերգիկ և զգայուն մաշկի համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: