Ինչպե՞ս ամրացնել հարաբերությունները
LifestyleՀոգեբանները պնդում են, որ փոքրիկ գաղտնիքներն ուղղակի անհրաժեշտ են ամուր հարաբերություններ ունենալու համար: Որքան էլ սովորաբար սիրահար զույգն առաջին տեղում դնում է անկեղծությունն ու մինչև վերջ բացությունը սիրելիի հանդեպ, ամեն դեպքում չի կարելի ընկնել ծայրահեղությունների մեջ: Օրինակ՝ չարժի, որ տղամարդը բոլոր մանրամասներով իմանա քո նախկին հարաբերությունների մասին: Չարժի նաև աշխատանքից գալ տուն ու սկսել պատմել, թե ով է փորձել սիրահետել Ձեզ…
Լռության և խոսքի ճիշտ համադրումն է նաև ապահովում կնոջ ցանկալիությունը: Այս տեսակետը պաշտպանելով` հոգեբանները պնդում են, որ ինչքան մեծ արագությամբ Դուք հանձնեք Ձեր փոքրիկ գաղտնիքները, այնքան մեծ տեմպերով կսկսեք ձանձրացնել և կանխատեսելի դառնալ տղամարդու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: