Ինչպես է գիրությունն ազդում մեր կյանքի տևողության վրա
LifestyleՎերջերս Էդինբուրգի համալսարանի գենետիկայի բաժնի գիտնականներն ու սննդաբանները պարզել են, որ ավելորդ քաշի յուրաքանչյուր կիլոգրամը մարդու կյանքից կարող է խլել երկու ամիս:
Գիտնականները հետազոտության ընթացքում վերլուծել են ավելի քան 600 000 մարդու գենետիկ տվյալններն ու յուրահատկությունները: Պարզվում է, որ վնասակար սովորություններից բացի, ինչպես օրինակ՝ ծխելն ու ալկոհոլի չարաշահումը, որոնք սրտի և այլ օնկոլոգիական հիվանդությունների առաջացման պատճառ են հանդիսանում, գիտնականները կյանքի տևողության կրճատման վտանգավոր պատճառների շարքին են դասել նաև ավելորդ կիլոգրամները:
Արդյունքները ցույց են տվել, որ ավելորդ քաշի ամեն մի կիլոգրամը կարող է միջինում կյանքի տևողությունը կրճատել 2-4 ամսով, և սա այն դեպքում, երբ մյուս գործոնները հաշվի չեն առնվում: Օրինակ` եթե դրանից բացի մարդ ամեն օր մեկ տուփ ծխախոտ է օգտագործում, կյանքի տևողությունը կարող է կրճատվել 7-12 տարով:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: