ԱՄՆ-ն հավատարիմ է մնում Փհենյանին լիակատար միջուկային զինաթափման հարկադրելուն. Ջիմ Մաթիս
ՄիջազգայինՊենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսը Հյուսիսային Կորեային մեղադրել է միջուկային զինանոց ստեղծելու մեջ, որը «մյուսներին աղետով է սպառնում»: Մաթիսն այս մասին հայտարարել է հարավկորեացի իր գործընկերջ՝ Սոնգ Յունգ մուի հետ ապառազմականացված գոտում հանդիպման ժամանակ, որը բաժանում է Հարավն ու Հյուսիսը, փոխանցում է AP-ն:
Նրա խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը հավատարիմ է մնում Փհենյանին լիակատար միջուկային զինաթափման հարկադրելուն:
«Մենք կորեացի ժողովրդի հետ ուս ուսի ենք կանգնած Կիմ Չեն Ընի (Հյուսիսային Կորեայի նախագահ) ռեժիմից բխող սպառնալիքներին դիմակայելիս»,- ասել է Մաթիսը՝ հավելելով, որ Հյուսիսային Կորեան սպառնալիք է ներկայացնում համաշխարհային կարգին: