Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել թմրանյութերի տարածման պատճառով
ՄիջազգայինՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 26-ին արտակարգ դրություն է հայտարարել երկրի առողջապահական ոլորտում, ինչը պայմանավորված է ափիոնային թմրանյութերի տարածմամբ:
Ինչպես նշում է cnn.com-ը, 71-ամյա ղեկավարն այդ մասին հայտարարել է Սպիտակ տանը:
«Այսօրվանից իմ վարչակազմն ափիոնային թմրամիջոցների ճգնաժամի պատճառով առողջապահության ոլորտում պաշտոնապես արտակարգ դրություն է հայտարարում»,-ասել է Թրամփը:
Միացյալ Նահանգների նախագահը պաշտոնապես հայտարարել է, որ անցած տարի թմրանյութերի չարաշահումից մահացել է 64.000 ամերիկացի: Թրամփը նաև մանրամասնել է, որ ԱՄՆ-ն աշխարհում օփիատների խոշորագույն օգտագործողն է:
Միևնույն ժամանակ երկրի ղեկավարը վստահություն է հայտնել առ այն, որ իրենց կհաջողվի վերջ տալ ափիոնային թմրամիջոցների տարածման համաճարակին:
Օփիատներն ափիոնի թմրեցուցիչ ալկալիներն են: Դրանց շարքին են դասվում ինչպես բնական, այնպես էլ դրանց կիսասինթետիկ տեսակները: