Չինաստանի ԱԳՆ–ն ԱՄՆ–ին կոչ է արել Թայվանի ղեկավարին թույլ չտալ օգտվել ԱՄՆ տարածքից տարանցման համար
ՄիջազգայինՉինաստանի ԱԳՆ–ն ԱՄՆ–ին կոչ է արել Թայվանի ղեկավար Ցայ Ինվենին թույլ չտալ օգտվել ԱՄՆ տարածքից տարանցման համար, փոխանցում է Reuters–ը։
Թայվանի նախագահը մտադիր է Հոնոլուլուի եւ Գուամի տարածքով շրջագայության մեկնել Տուվալու, Սողոմոնի կղզիներ եւ Մարշալյան կղզիներ։
Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Հեն Շուանն ասել է, որ Չինաստանը ԱՄՆ–ին «խիստ ծանուցում» է ուղարկել այս հարցով եւ կոչ է արել պահպանել մեկ Չինաստանի քաղաքականությունը։ «Ինչ վերաբերում է Թայվանի շրջանի առաջնորդի տարանցմանը ԱՄՆ տարածքով, ես կարծում եմ, որ տարանցման իրական պատճառներն ակնհայտ են»,– ասել է նա։