Կատալոնիայի խորհրդարան առաջարկ Է մտցվել հանրապետության ստեղծման մասին. El Pais
Միջազգային«Միասին «այո» կոալիցիան եւ «Թեկնածուներ հանուն ժողովրական միասնության» կուսակցությունը Կատալոնիայի խորհրդարանում առաջարկություն են գրանցել հանրապետության ստեղծման վերաբերյալ:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 27-ին հայտնել Է El Pais թերթը: Ըստ նրա տեղեկատվության՝ անկախության կողմնակիցներն առաջարկում են «ստեղծել Կատալոնիայի հանրապետություն՝ որպես անկախ, ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական եւ սոցիալական պետություն»:
Նրանք նաեւ գտնում են, որ պետք Է ուժի մեջ մտնի անցումային շրջանի մասին օրենքը, որին հանվանություն Է տվել տարածաշրջանային խորհրդարանը, եւ որի գործողությունը կասեցրել Է Իսպանիայի Սահմանադրական դատարանը: Կատալոնիայի իշխանությունների վարկածով՝ այն կարգավորում Է ինքնավարության դուրս գալը թագավորության կազմից:
Տարածաշրջանի խորհրդարանը պետք Է նիստ գումարի հոկտեմբերի 27-ին, որպեսզի պատասխան տա երկրի կառավարության կողմից ծրագրվող միջոցներին, որոնք ենթադրում են Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնի, նրա տեղակալ Օրիոլ Ժունկերասի եւ տարածաշրջանային կառավարության դեպարտամենտների ղեկավարների պաշտոնանկությունը: Օրվա ընթացքում Իսպանիայի Սենատը պետք Է քվեարկություն անցկացնի կառավարության առաջարկությունների շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: