«Նույնիսկ իրարից ենք փորձում թաքցնել ցավը». Լիլի Էլբակյանը` վաղամեռիկ եղբոր մասին. Tert.am Life
LifestyleTert.amLife-ը գրում է.
Օրեր առաջ Հանրայինով եթեր հեռարձակվեց «Երգ երգոց» հաղորդման` Էդգար Էլբակյան կրտսերին նվիրված թողարկումը։ Tert.am Life–ն արդեն հայտնել է, որ դերասան Ստեփան Ղամբարյանի նախաձեռնությամբ և Մշակույթի նախարարության աջակցությամբ շուտով լույս կտեսնի Էդգար Էլբակյան կրտսերի երգերի ձայնասկավառակը։
Էլբակյանների ընտանիքի համար 18 տարեկանում Էդգարին կորցնելն անհաղթահարելի ցավ է մինչև օրս։ Դա է պատճառը, որ նրանք չեն խոսել կորստյան մասին։ Աննա և Արմեն Էլբակյանները շնորհակալություն հայտնեցին Էդգարի գործերին նոր շունչ տալու համար, սակայն այս թեմայով խոսել չկարողացան։ Tert.am Life–ը զրուցել է Էդգարի քրոջ` դերասանուհի Լիլի Էլբակյանի հետ, որը եղբորը կորցրել է, երբ դպրոցական էր` 8–րդ դասարան։

Լիլին նշեց, որ այս նախագծի իրականացումը շատ է կարևորում, քանի որ այն մարդիկ, ովքեր չեն ճանաչել եղբորը, այս նախագծից հետո կճանաչեն։
Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ: