ԵԽ նախագահ.ԵՄ-ում ոչ ոք չի ճանաչի Կատալոնիայի անկախությունը
ՄիջազգայինԵՄ-ում ոչ ոք չի ճանաչի Իսպանիայից Կատալոնիայի անկախանալը: Այս մասին Twitter-ում գրել է ԵԽ նախագահ Անտոնիո Տայանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կատալոնիայի խորհրդարանում ասյօր տեղի ունեցած անկախության հռչակագրի քվեարկությունը հակասում է օրենքի գերակայությանը, Իսպանիայի Սահմանադրությանը եւ Կատալոնիայի կանոնադրությանը, որոնք ԵՄ իրավական համակարգի մաս են:
Այժմ, ինչպես երբեք պետք է վերականգնել օրինականությունը՝ որպես երկխոսության հիմք եւ Կատալոնիայի բոլոր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունը երաշխավորել», - գրել է Տայանին: