Ինչպես և ինչու է փողն ազդում զույգերի հարաբերությունների ձևավորման վրա
LifestyleԳիտնականները վերջերս պարզել են, որ գրեթե բոլոր զույգերի միջև ռոմանտիկ հարաբերությունների ձևավորման հարցում փողը փոքր դեր չի կատարում:
Անցկացված փորձերի արդյունքում պարզվել է, որ հարուստ տղամարդիկ սովորաբար իրենց ընկերուհիների արտաքինի և հագ ու կապի նկատմամբ ավելի մեծ պահանջներ են ներկայացնում, ինչպես նաև չեն հրաժարվում այլ կարճ սիրավեպից: Միաևնույն ժամանակ, այն աղջիկները, ովքեր իրենց հարուստ են պատկերացնում, իրենց վերաբերմունքը զուգընկերոջ արտաքինի նկատմամբ չի փոխվել, բացի այդ նրանք չեն հրաժարվում կայուն հարաբերություններից:
Նշենք նաև, որ գիտնականներին հաջողվել է պարզել, որ և՛ տղամարդիկ, և՛ կանայք միակարծիք են այն հարցում, որ ավելի հեշտ է եղել շփվել հակառակ սեռի ավելի հրապուրիչ ներկայացուցչի հետ, եթե իրենց հարուստ են պատկերացրել:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: