Ինչպես պետք է խնամել թարթիչները, որպեսզի այն չկորցնի իր տեսքն ու չկոտրվի
LifestyleԵրկար եւ խնամված թարթիչներ կարելի է ունենալ միայն հետևողական ու անդադար աշխատանքի արդյունքում: Եթե նույնիսկ դուք ունեք իդեալական երկար թարթիչներ, միեւնույն է, այն չկորցնելու համար անհրաժեշտ է մշտապես խնամել:
Նախ և առաջ պետք է չչարաշահել թարթիչաներկը, երբեմն խուսափել ջրակայուններից, որը շատ դժվար է մաքրվում: Խորհուրդ է տրվում երեկոյան թարթիչաներկն արտեւանուքներից հեռացնել մոլոչկայով, ոչ մի դեպքում պետք չէ օգտագործել օճառ: Օճառը սովորաբար վատ է ազդում մազերի վրա, որի հետևանքով էլ թարթիչները կորցնում են արտաքին փայլը:
Իսկ ինչպես կարելի է երկարացնել թարթիչները.
Գերչակի յուղի հրաշագործ ազդեցության մասին բազմիցս լսել ենք: Պարզապես պետք է ավելացնել մի փոքր նշի յուղ կամ վիտամին E և հիանալի խառնուրդ է ստացվում թարթիչների համար: Ավելի լավ արդյունքի կարելի է հասնել, եթե ավելացնեք ժոժոբի և խաղողի ճյուղերի յուղ: Պետք է վերցնել թարթիչաներկի արդեն դատարկված տուփը, լվացեք այն և խոզանակը: Լցրեք նրա մեջ այս խառնուրդն ու ամեն գիշեր սանրեք մաքուր թարթիչները այս բալզամով: Պետք չէ շատ քսել, քանի որ այն պետք է լավ ներծծվի և թույլ տա թարթիչներին, որպեսզի շնչեն:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: