ԱՄՆ-ն ԿԺԴՀ-ին նախազուշացնում է․միջուկային զենքի ցանկացած գործածում կստանա զանգվածային պատասխան
ՄիջազգայինԱՄՆ-ն ԿԺԴՀ-ին նախազգուշացրել է, որ միջուկային զենքի ցանկացած գործածում ԱՄՆ-ի կողմից զանգվածային ռազմական պատասխան կստանա։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը, փոխանցում է «Ռոյթերը»։ «Սխալ մի գործեք, ԱՄՆ-ի կամ մեր դաշնակիցների վրա ցանկացած գրոհ կջախջախվի։ Ու միջուկային զենքի ցանկացած գործածում կստանա զանգվածային ռազմական պատասխան՝ նույնատեսակ արդյունավետ ու ջախջախիչ»,- ասել է Մեթիսը Սեուլում։