Նիկարագուայում տեղատարափ անձրևները խլել են յոթ մարդու կյանք
ՄիջազգայինՆիկարագուայում սկսված տեղատարափ անձրևի հետևանքով զոհվածների թիվը հասել է յոթի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նիկարագուայի փոխնախագահ Ռոսարիո Մուրիլյոն հայտնել է նաև, որ ավելացել է անհայտ կորածների թիվը:
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ երկրի տարածքում տեղատարափ անձրևները կշարունակվեն նաև հոկտեմբերի 28-ին:
Տեղատարափ անձրևների պատճառը Խաղաղ օվկիանոսի «Սելմա» փոթորիկն է: Ներկայում փոթորիկը շարժվում է դեպի Սալվադոր: