Բարսելենում հանրահավաքի ժամանակ 3 մարդ տուժել է
ՄիջազգայինՀոկտեմբերի 27-ի երեկոյան Իսպանիայի կազմում Կատալոնիան պահպանելու կողմնակիցների հանրահավաքի ժամանակ 3 մարդ տուժել է:
«Ռիա Նովոսստի»-ին հաղորդում է, որ Կատալոնիւայի խորհրդարանի կողմից անկախությկան բանաձեւի ընդունման առիթով քաղաքում միաժամանակ մի քանի ակցիաներ են անցկացվել:
Ցույցերն անցկացրել են ինչպես անկախության կողմնակիցները, այնպես էլ նրանք, ովքեր Կատալոնիայի իշխանությունների գործողությունները անօրինական են համարում եւ այն Իսպանիայի կազմում պահպանելու օգտին են հանդես գալիս:
Անկախության հակառակորդների հանրահավաքի ժամանակ Catalunya Ràdio ռադիոկայանի շենքի պատուհանները եւ դռներն են կոտրվել: Ցուցարարների կարծիքով՝ ռադիոկայանը ոչ հավաստի տեղեկություններ է հաղորդում:
Բացի այդ, մի քանի ցուցարարներ մտել են CIC Մշակույթի ինստիտուտի շենք, որտեղ երկու ուսուցիչ թեթեւ վնասվածքներ են ստացել: Մեկ այլ դեպք է տեղի ունեցել բարերից մեկում, որտեղ մեկ անձ տուժել է:
Կատալոնիայի խորհրդարանը ուրբաթ ընդունել է տարածաշրջանի անկախության մասին բանաձեւը: Մեկ ժամ անց Իսպանիայի Սենատը հաստատել է Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառումը, որը թույլ է տալիս Իսպանիայի իշխանությունների ուղղակի կառավարումը Կատալոնիայում: