Շվեդիայում անհայտ հանցագործները գնդակոծել են ոստիկանի տունը
ՄիջազգայինՇվեդիայում՝ Ստոկհոլմին հարակից Վեստերոս քաղաքում, անհայտ հանցագործները գնդակոծել են ոստիկանի տունը: Միջադեպը տեղի է ունեցել գիշերը:
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ ոստիկանության տվյալներով, ամբողջ ընտանիքը, այդ թվում ոստիկանը տանը քնած են եղել: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի վիրավորվել:
«Սա անընդունելի հարձակում է ամբողջ հասարակության հանդեպ: Կան վախկոտ մարդիկ, ովքեր հարազատների միջոցով փորձում են հասնել նրանց, ովքեր պայքարում են ուրիշների անվտանգության համար », - ասել է Շվեդիայի ոստիկանության ղեկավար Դան Էլիասոնը: