Գարիկ Պապոյանը «Outdance»-ին նոր շունչ է տվել. Մարիամ Հովհաննիսյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
«Շանթ Պրեմիում»-ի եթերում «Outdance» սիթքոմի երկրորդ եթերաշրջանն արդեն մեկնարկել է: Գլխավոր հերոսուհուն մարմնավորող պարուհի Մարիամ Հովհաննիսյանը Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց, որ սիթքոմի երկրորդ եթերաշրջանն իր հետաքրքիր զարգացումներով գերազանցելու է առաջինին:
«Երկրորդ եթերաշրջանում մեզ են միացել մի շարք նոր դերասաններ, պարողներ: Իր հետաքրքիր խաղով ու գույնով հանդես է գալիս Գարիկ Պապոյանը: Նա նոր շունչ է տվել «Outdance»-ին: Ըստ սյուժեի` գլխավոր հերոս Գարիկը շարունակում է պայքարել իմ հերոսուհու` Էլիզայի սիրտը գրավելու համար, սակայն Էլիզան դեռեւս չի նկատում նրան: Դե իսկ այդ ճանապարհին Գարիկ Պապոյանն է օգնության հասնում: Այնպես է ստացվում, իբրեւ Գ. Պապոյանը փրկվում է մահից եւ օգնում է հենց գլխավոր հերոս Գարիկը: Արդյունքում որպես շնորհակալություն եւ փոխհատուցում` Պապոյանը ասում է, որ պատրաստ է կատարել Գարիկի բոլոր ցանկությունները: Իհարկե, Գարիկի գլխավոր ցանկությունը Էլիզային հասնելն է: Հենց այդտեղից էլ սկսվում են ծիծաղաշարժ զարգացումները` Գ. Պապոյանը Էլիզայի համար մի օր երգում է, մի օր պարում, մեկ այլ օր արջուկի տեսքով է հայտնվում եւ այսպես շարունակ: Գլխավոր միտքը կայանում է նրանում, որ Գարիկ Պապոյանը ինչ-որ հերոսով չի ներկայանում, այլ ինքն իրեն է խաղում»,- պատմեց Մարիամը:
Շարունակությունը՝ այստեղ: