Խելացի մարդիկ հեշտությամբ չեն սիրահարվում. ահա, թե ինչու
LifestyleՆրանք հենվում են իրենց անցյալի փորձի վրա. օրինակ` այն ինչի պատճառով փչացրել է նրանց նախկին հարաբերությունները, անպայման չէ, որ կփչացնի այս անգամ նույնպես, սակայն դա նրանք դժվարությամբ են գիտակցում: Նրանք հաշվի են առնում զգացմունքները` և´ իրենցը, և´ զուգընկերոջինը: Խելացի մարդիկ տվյալներ են հավաքում և դրանցից հետևություններ անում: Նրանց մի փոքր ժամանակ է պետք, որպեսզի բացվեն: Նրանք անընդհատ վերլուծում են ու հաշվի առնում բոլոր հնարավոր պատճառները, թե ինչու ամեն ինչ կարող է սխալդասավորվել: Արդյունքը լինում է այն, որ խելացի մարդիկ դժվարությամբ են բացվում, քանի որ մտածում են, որ ցանկացած հարաբերություն իր մեջ ռիսկ է պարունակում: Հենց այս է պատճառը, որ նրանք երբեմն թվում են սառը և չոր, չնայած դա իրականում այդպես չէ: Միայնություն նախընտրելը նրանց գիտակցական ընտրությունն է: Խելացի մարդիկ սովորաբար համարում են, որ ավելի լավ է լինել միայնակ, քան ոչ համապատասխան մարդու կողքին:
Նյութը հրապարակման պատրաստեց orer.am-ը