Կախված փորիկն այլևս խնդիր չէ.Մասնագետներն առաջարկում են մի քանի վարժություններ]
LifestyleՈրովայնի շրջանում առաջացող ավելորդ ճարպը աղջիկների մարմնի ամենախնդրահարույց հատվածն է, հատկապես խոսքը նրանց մասին է, ովքեր փորձում են հետ բերել կազմվածքը ծննդաբերությունից հետո: Առաջարկում ենք երեք` առաջին հայացքից պարզ թվացող վարժություններ, որոնք հիանալի կպայքարեն Ձեր որովայնի խնդրի դեմ' այրելով ավելորդ ճարպը: 1. Նստեք հատակին: Կրունկները միացրեք, ոտքերը թեթևակի ծալեք ծնկների հատվածում' աշխատելով մեջքը պահել հնարավորինս ուղիղ: Վերցրեք գնդակ, բայց շրջանաձև շարժումներ կատարելուն զուգընթաց ոտքերը կտրեք հատակից և փոքր-ինչ հետ թեքեք մեջքը: 2. Նստեք հատակին: Կրունկները միացրեք, ոտքերը թեթևակի ծալեք ծնկների հատվածում` աշխատելով մեջքը պահել հնարավորինս ուղիղ: Վերցրեք գնդակ և կատարեք շրջանաձև շարժումներ նախ` աջ, ապա` ձախ: 3. Ընդունեք նույն ելման դիրքը, ինչ մյուս երկու վարժություններում: Շրջանաձև շարժումներ կատարելիս գնդակը խփեք հատակին ու որսացեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը