Թուրքիայում զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուս է շրջվել
ՄիջազգայինԹուրքիայում՝ Անթալիայի ավտոճանապարհին, ճապոնացի զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է շրջվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ ավտոբուսում գտնվող 18 զբոսաշրջիկներից 8-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են: Վթարի փաստով հետաքննություն է սկսվել: Պարզվում են միջադեպի հանգամանքները: