Թրամփի քաղաքականությունից դժգոհ է ամերիկացիների 58 տոկոսը. հարցում
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունից դժգոհ քաղաքացիների տոկոսը հասել է 58-ի՝ մաքսիմալ ցուցանիշի նրա նախագահության ամբողջ ընթացքում: Այս մասին վկայում են Wall Street Journal պարբերականի և NBC հեռուստաալիքի հարցման արդյունքները:
Նշվում է, որ հարցմանը մասնակցել է ԱՄՆ-ի 900 բնակիչ. այն անցկացվել է հոկտեմբերի 23-26-ը: Հարցման արդյունքների համաձայն՝ Թրամփի քաղաքականությանը կողմ է հարցվածների ընդամենը 38 տոկոսը:
Հարցվածների խոսքով՝ իրենք դժգոհ են նախագահի արտաքին քաղաքականությունից գլխավոր հրամանատարի պաշտոնում և Հյուսիսային Կորեայի հետ կապված ճգնաժամի հարցում: