Սիրիական բանակը 19 մարդու է ազատագրել ԻՊ-ի գերությունից Համա նահանգում
ՄիջազգայինՍիրիական բանակի մարտիկները հայտնաբերել և փրկել են 19 քաղաքացիների, որոնց առևանգել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ քաղաքացիները փրկվել են գերությունից Համա նահանգի արևելքում:
Նշվում է, որ Համա նահանգի հյուսիս-արևելքում սիրիական բանակի ստորաբաժանումները շարունակում են մարտեր վարել «Ջեբհատ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման դեմ, որոնց ընթացքում ոչնչացվել է մի քանի տասնյակ ահաբեկիչ և գրոհայինների տեխնիկան: