Թուրքիայում զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուս է շրջվել
ՄիջազգայինԹուրքական Անթալիայում զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով 8 մարդ վնասվածքներ է ստացել:
Ինչպես հաղորդում է ria.ru-ն` տեղի իրավապահներին հղումով, ավտոբուսում ազգությամբ ճապոնացի զբոսաշրջիկներ են եղել:
Նշվում է, որ միջադեպի հետևանքով զոհեր չկան, մինչդեռ տուժածները թեթև վնասվածքներ են ստացել: