ԱՄՆ-ում Սանտա Կլաուսի կոստյումով տղամարդը կրակ է բացել Հելոուինի երեկույթին՝ վիրավորելով 3 հոգու
ՄիջազգայինԱՄՆ-ի Տեխաս նահանգի Օստին քաղաքում Սանտա Կլաուսի կոստյումով տղամարդը կրակ է բացել Հելոուինի երեկույթի ժամանակ, ինչի հետևանքով վնասվածքներ է ստացել 3 մարդ: Այս մասին հայտնում է My Statesman-ը՝ հղում անելով ոստիկանությանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ երկու տուժած հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, իսկ երրորդի վիճակը գնահատվում է ծանր: Եվս մեկ տուժած հրաժարվել է հոսպիտալացվել:
Նշվում է, որ հարձակվողը ձերբակալվել է տեղում: Նրան բուժօգնություն է ցուցաբերվում, սակայն իրավապահ մարմինների աշխատակիցները պնդում են, որ ձերբակալության պահին ուժ չեն գործադրել:
Ենթադրվում է, որ տղամարդը ծանոթ է եղել տուժածների հետ և եկել է երեկույթին որպես հյուր: Հանցագործության դրդապատճառները դեռ պարզ չեն: