Սոմալիի կառավարությունը ազատել է ոստիկանության եւ հետախուզության ղեկավարներին
ՄիջազգայինՍոմալիի կառավարությունը ազատել է ոստիկանության պետին եւ հետախուզության ղեկավաին՝ կապված ահաբեկչության հետ, որի հետեւանքով 23 մարդ է զոհվել, ավելի քան 30-ը վնասվածքներ ստացել, փոխանցում է AP-ն:
Նախօրեին Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում գրոհայինները հարձակվել էին հյուրանոցի վրա: Նախ հյուրանոցի մոտ պայթել էր պայթուցիկով լցոնված մեքենան: Դրանից հետո ահաբեկիչները կրակ էին բացել: Փոխհրաձգությունը շարունակվել էր ամբողջ գիշեր: Անվտանգության ուժերին հաջողվել էր իրավիճակն իրենց հսկողության տակ վերցնել կիրակի առավոտյան՝ սպանելով 3 եւ ձերբակալելով 2 ահաբեկիչների:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Աշ Շաբաբ» խմբավորումը: