Ամեն ինչ բրոկկոլիի մասին
LifestyleՍննդաբանների պնդմամբ բրոկկոլին պարունակում է ավելի շատ սպիտակուց, քան միսը: Այս բանջարեղենը հարուստ է միկրոէլեմենտներով և վիտամիններով, մասնավորապես С եւ К: Վիտամին A-ի պարունակությամբ գերազանցում է կաղամբի բոլոր տեսակներին:
Մի քանի օր պահելու դեպքում վիտամին C-ի քանակը կրկնակի պակասում է: Դրանից խուսափելու համար բրոկկոլին պետք է պահել սառնարանում: Վիտամինները ավելի երկար կպահպանվեն բրոկկոլիի սառեցման դեպքում:
Այլ հակաօքսիդանտների շարքում բրոկկոլին պարունակում է նյութեր, որոնք ընդունակ են դիմադրելու քաղցկեղային բջիջների աճին: Բոլոր բույսերից սուլֆատներով ավելի հարուստ են բրոկկոլիի սերմերի ծիլերը, որոնք այդ նյութից պարունակում են 50 անգամ ավելի, քան հասուն բանջարեղենը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: