Կնոջ կոնքերն ու նրա սեքսուալ հատկանիշները սերտորեն կապված են միմյանց հետ
LifestyleԲրիտանացի գիտնականներին հաջողվել է պարզել կանանց լայն կոնքերի և սեքսուալ կյանքի հատկանիշների միջև եղած կապը: Փորձին մասնակցել են սեքսուալ փորձ ունեցող 18-26 տարեկան 148 երիտասարդ կանայք, չափվել է նաև նրանց կոնքերի լայնությունը: Լայն կոնքեր են համարվել 36սմ լայնություն ունեցող կոնքը, իսկ մինչև 31սմ՝ նեղ:
Փորձի ժամանակ կանայք հարցաթերթ են լրացրել, որի միջոցով էլ պարզել են նրանց սեռական կյանքի սկիզբը, զուգընկերների քանակը և հարաբերությունների միջին տևողությունը: Փորձի արդյունքը ցույց է տալիս, որ լայն կոնքերով կանայք ավելի հաճախ են ունեցել միանգամյա կապեր և ավելի շատ զուգընկերներ իրենց կյանքի ընթացքում:
Հետաքրքիր է նաև այն փաստը, որ կանայք, որոնց կոնքերը թեկուզ մի քանի սանտիմետրով ավելի նեղ են եղել, ավելի քիչ զուգընկերներ են ունեցել: Ըստ մասնագետների` կոնքերի լայնության և կանանց սեռական կյանքի ակտիվության միջև կապը կապված կարող է լինել ծննդաբերության պրոցեսի հետ: Ենթադրվում է, որ լայն կոնքերով կանայք ավելի հեշտ և հաճախակի են սեռական կապեր ունենում այն պատճառով, որ երեխաների ծնունդը նրանց համար ավելի հեշտ է, քան նեղ կոնքեր ունեցող կանանցը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: